Հյուսիսային Կարոլինայի նավահանգստում հրաձգnւթյան հետևանքով զnհվել է 3, վիրավnրվել՝ 8-ը Zarkerak - Հյուսիսային Կարոլինայի նավահանգստում հրաձգnւթյան հետևանքով զnհվել է 3, վիրավnրվել՝ 8-ը
Zarkerak Zarkerak - Հյուսիսային Կարոլինայի նավահանգստում հրաձգnւթյան հետևանքով զnհվել է 3, վիրավnրվել՝ 8-ը
Հյուսիսային Կարոլինայի նավահանգստում հրաձգnւթյան հետևանքով զnհվել է 3, վիրավnրվել՝ 8-ը

Հյուսիսային Կարոլինայի նավահանգստում հրաձգnւթյան հետևանքով զnհվել է 3, վիրավnրվել՝ 8-ը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեք մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել, երբ շաբաթ երեկոյան ինչ-որ մեկը նավակից կրակ է բացել Հյուսիսային Կարոլինայի նավահանգստի ափամերձ խորտկարանում եղած մարդկանց ուղղությամբ, հաղորդում է NBC News-ը։

Սաութփորթ քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Չիաննա Քեթչումի վկայությամբ, նավակը կանգ է առել American Fish Company շենքի դիմաց՝ Սաութփորթի զբոսանավերի նավահանգստում, և զինված անձը կրակ է բացել։ Վիրավորների վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Ըստ Քեթչումի, հրաձիգը հեռացել է ափամերձ ջրային ուղով։

Մամուլի քարտուղարը հայտնել է, որ շաբաթ երեկոյան հարցաքննվել է կասկածյալը։

Սաութփորթի իշխանություններն իրենց հայտարարությամբ կոչ են արել այդ շրջանի բնակիչներին մնալ տներում և 911 համարով հայտնել իշխանություններին ցանկացած կասկածելի անձի մասին։

28 Սեպտեմբեր, 2025 18:05
Վեր