Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հոգեպես խեղվա՞ծ, մենք թե՛ մեր քեռիներին, թե՛ նրանց կանանց միայն որդիաբար ենք վերաբերվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանը նաև նշեց. «Մի շարք հոգևորականներ պարբերաբար մեղադրել են Կտրիճ Ներսիսյանին եկեղեցականների վրա կոմպրոմատներ հավաքելու մեջ ու այն, որ Կտրիճ Ներսիսյանի ու Արշակ Խաչատրյանի հարաբերությունները խիստ լարված են, դրա մասին բոլորը գիտեն, դա էլ է հոգեկան խեղման մի ուրիշ տարբերակ, ինչ-որ մեկի վրա կոմպրոմատ հրապարակել կամ այդ կոմպրոմատները հավաքելը մի ուրիշ հոգեկան խեղման թեմա է: Եկեղեցու ներսում ամենահին կոնֆլիկտներից մեկն Արշակ Խաչատրյանի ընդդեմ Կտրիճ Ներսիսյանի և Եզրաս Ներսիսյանի կոնֆլիկտն է»:


