Ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչև 2003 թ. շրջանավարտները հնարավորություն ունեն ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրված բուհերում Zarkerak - Ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչև 2003 թ. շրջանավարտները հնարավորություն ունեն ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրված բուհերում
Zarkerak Zarkerak - Ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչև 2003 թ. շրջանավարտները հնարավորություն ունեն ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրված բուհերում
Ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչև 2003 թ. շրջանավարտները հնարավորություն ունեն ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրված բուհերում

Ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչև 2003 թ. շրջանավարտները հնարավորություն ունեն ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրված բուհերում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանում, որով հաստատված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը:

Նախարարությունից հայտնում են, որ նախաձեռնությամբ կարգավորվում է ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների ուսանողական իրավունքների վերականգնման և ուսումնառության կազմակերպման գործընթացը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև «Կրթության մասին» օրենքը ուժի մեջ մտնելը (1999 թ. մայիսի 14-ը)՝ ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների հավատարմագրման ինստիտուտ ներդրված չի եղել, սույն կարգավորմամբ ոչ պետական չհավատարմագրված հաստատությունների՝ մինչև 2003 թ. ներառյալ շրջանավարտներին հնարավորություն է տրվում ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրված բուհերում:

Մասնավորապես՝ ամրագրվում է, որ ոչ պետական չհավատարմագրված հաստատությունների շրջանավարտները կարող են վերականգնվել բակալավրի կրթական աստիճանում հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում՝ բացառությամբ ավարտական կուրսերի: Վերականգնման կուրսը որոշում է ընդունող հաստատությունը՝ հիմք ընդունելով շրջանավարտի դիպլոմի և հավելվածի բնօրինակը:

Եթե ուսանողին ավարտական փաստաթուղթ շնորհած հաստատությունը կամ մասնագիտությունը ունեն հավատարմագրում, ապա շրջանավարտը կարող է վերականգնվել հենց տվյալ հաստատությունում, իսկ եթե դրա գործունեությունը դադարեցված է, ապա՝ տվյալ մասնագիտության հավատարմագրում ունեցող այլ ուսումնական հաստատությունում:

Հետագա ուսումնառության գործընթացը կարգավորվում է ընդունող հաստատության սահմանած կարգով՝ վերականգնման համար անհրաժեշտ առարկայական տարբերությունների (մինչև 40 կրեդիտ) հանձնման ժամանակացույցով:

Այսպիսով՝ սույն կարգավորումները կապահովեն ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների հետագա կրթության և աշխատանքային գործունեության շարունակականությունը:

 

06 Նոյեմբեր, 2025 17:12
Վեր