ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 3323 ընտանիք ստացել է հավաստագիր Zarkerak - ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 3323 ընտանիք ստացել է հավաստագիր
Zarkerak Zarkerak - ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 3323 ընտանիք ստացել է հավաստագիր
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 3323 ընտանիք ստացել է հավաստագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 3323 ընտանիք ստացել է հավաստագիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

 

Ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3323 ընտանիք (13308 անձ), որից 1237-ն (5333 անձ) արդեն իրացրել են հավաստագիրը։

 

Նախարարությունից հիշեցնում են, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

 

• բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

• անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

• գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

 

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։

 

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

• տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո.

• ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

• չունեն սեփականություն.

• չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

 

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։

 

07 Նոյեմբեր, 2025 13:32
Վեր