Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը Zarkerak - Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը
Zarkerak Zarkerak - Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը:

«Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս՝ բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները»,- գրել է Քերոբյանը:

Նշենք, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

 Հիշեցնենք՝ խոսքը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի քրեական գործի մասին է:

Նա անցնում է նաև մեկ այլ գործով, մեղադրվում  է նախարար աշխատած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ մեղադրանքի՝ նախարարն իր տեղակալի միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված:

Այս գործը դատաքննության փուլում է:

08 Նոյեմբեր, 2025 10:57
Վեր