Ապահովագրություն. առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել Zarkerak - Ապահովագրություն. առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել
Zarkerak Zarkerak - Ապահովագրություն. առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել
Ապահովագրություն. առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել

Ապահովագրություն. առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՛՛Ապահովագրություն՛՛ վերտառությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև.

 

՛՛2026թ-ից համակարգին կմիանան 200.000 + աշխատավարձ ստացող քաղաքացիները:

Փաթեթի արժեքը տարեկան` 129.600 դրամ:

Վճարման ձևը`ամսական:

2026թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը`

ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`

5500 դրամի փոխարեն`Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:

2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 6000 դրամ:

բ) 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`

7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը:

2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ:

Այսինքն, մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը:

գ) 1մլն. դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա `

2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ:

Ինչպես միշտ, թողեք հարցերը ներքևում. ուշ երեկոյան ու կիրակի կպատասխանեմ՛՛:

 

08 Նոյեմբեր, 2025 19:22
Վեր