Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Zarkerak - Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
Zarkerak Zarkerak - Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Պորտուգալիայի հետ խաղերին։

Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր:

Հավաքն այսօր կսկսեն՝

Հենրի Ավագյան - «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)

Գոռ Մանվելյան - «Նոա» 

Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»

Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Գևորգ Տարախչյան - «Փյունիկ»

Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը,  Ուգոչուկվու Իվուն և Հրանտ-Լեոն Ռանոսը ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը՝ նոյեմբերի 11-ին։

Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնենք Պորտուգալիայի հետ։ 

09 Նոյեմբեր, 2025 15:38
Վեր