Բոլոր սերժականներդ էլ նույնն եք` ընտրություններին 5000 դրամ բաժանող. ՔՊ ԵԿ քարտուղարը` Թաթոյանին Zarkerak - Բոլոր սերժականներդ էլ նույնն եք` ընտրություններին 5000 դրամ բաժանող. ՔՊ ԵԿ քարտուղարը` Թաթոյանին
Zarkerak Zarkerak - Բոլոր սերժականներդ էլ նույնն եք` ընտրություններին 5000 դրամ բաժանող. ՔՊ ԵԿ քարտուղարը` Թաթոյանին
Բոլոր սերժականներդ էլ նույնն եք` ընտրություններին 5000 դրամ բաժանող. ՔՊ ԵԿ քարտուղարը` Թաթոյանին

Բոլոր սերժականներդ էլ նույնն եք` ընտրություններին 5000 դրամ բաժանող. ՔՊ ԵԿ քարտուղարը` Թաթոյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար Մելանյա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արման Թաթոյանը մտել է քաղաքականություն և ուզում է երիտասարդների հետ հանդիպում ունենալ։

Ոչ մի վատ բան չկա սրա մեջ (ինքս շատ դրական եմ վերաբերվում, երբ երիտասարդները պետական և քաղաքական ոլորտում ակտիվ են), մինչ այն պահը, երբ կարդում ենք, որ Թաթոյանը գոնե մի կերպ երիտասարդներին այդ հանդիպմանը բերելու համար խոստանում է խաղարկել iPad-ներ և նոթբուքեր։

Էսպիսի բան է կյանքը, պարոն Թաթոյան։ Որքան էլ աշխարհի փողը ծախսեք փիառի ու լրատվականների վրա՝ արևմտյան ոճի քաղաքական գործչի իմիջ ստանալու համար, միևնույն է՝ ձեր ներսում նստած է Սերժ Սարգսյանի փոխնախարարը, ձեր ներսում նստած է Հանրապետական կուսակցությունը՝ իր բոլոր բարքերով։ Դուք բացառություն չեք, պարոն Թաթոյան, բոլոր սերժականներդ էլ նույնն եք։

Ընտրություններին էլ էիք էլի էդպես անում՝ ընտրողների շրջանում 5000 դրամ էիք «խաղարկում», թե՞ սխալվում եմ։

Հ.Գ. Հին գործիքներն ու գործելաոճը մեր սերնդի վրա կիրառելը առնվազն խելամիտ չէ։ Փոքր հիշեցում՝ ձեր 5000 դրամների ու «խաղարկությունների» մշակույթը կոտրած սերնդի արժեքային և արժեհամակարգային հիմքում Հայաստանի Հանրապետությունն է ու նրա անկախությունը։ Վստահ եմ՝ երիտասարդները համարժեք կպատասխանեն ձեր «խաղարկությանը»։

Սիրելի երիտասարդներ, երբեք թույլ չտաք, որ ձեր ձայնն ու գաղափարը այդքան էժան գնահատեն։

12 Նոյեմբեր, 2025 20:20
Վեր