Ալեն Սիմոնյանը պահանջում է Սաղաթելյանից հրապարակային ներողություն և երկու միլիոն դրամ բռնագանձում Zarkerak - Ալեն Սիմոնյանը պահանջում է Սաղաթելյանից հրապարակային ներողություն և երկու միլիոն դրամ բռնագանձում
Zarkerak Zarkerak - Ալեն Սիմոնյանը պահանջում է Սաղաթելյանից հրապարակային ներողություն և երկու միլիոն դրամ բռնագանձում
Ալեն Սիմոնյանը պահանջում է Սաղաթելյանից հրապարակային ներողություն և երկու միլիոն դրամ բռնագանձում

Ալեն Սիմոնյանը պահանջում է Սաղաթելյանից հրապարակային ներողություն և երկու միլիոն դրամ բռնագանձում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8-ին հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի. այս մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օր ժամկետով և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից: 08․11․2025.-ին ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ hրապարակումներ պարոն Սիմոնյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ hրապարակումներն իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»: 

Սիմոնյանը նաև պահանջում է բռնագանձել 2 մլն դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530 հզ. դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480.000-ը փաստաբանի վարձատրության գումար, 50.000-ը՝ պետական տուրքի գումար:

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը  օգոստոսի 8-ին ևս դիմել էր դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար։ Այս գործն ընդունվել է վարույթ, և նշանակվել են նախնական դատական լսումներ։

13 Նոյեմբեր, 2025 12:01
Վեր