ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը Zarkerak - ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը

ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը՝ «Տելեգրամ»-ում գրառում կատարելով: 

Նա հայտարարել է, որ քննարկվելու են արժանապատիվ խաղաղության հասնելու քայլերը։

Ավելի ուշ Ումերովը ջնջել է գրառումը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Մենք ունենք հստակ ուղղություններ և առաջնահերթություններ՝ պաշտպանել Ուկրաինայի շահերը, առարկայական երկխոսություն վարել և առաջ շարժվել՝ հիմնվելով Ժնևում ձեռք բերված նվաճումների վրա։ Մենք աշխատում ենք Ուկրաինայի համար իրական խաղաղության և երաշխավորված անվտանգության համար», - գրել է Ումերովը։

Նա հավելել է, որ այսօրվա հանդիպումներից հետո պատվիրակությունը զեկույց կներկայացնի Ուկրաինայի նախագահին։

Մի քանի րոպե անց հաղորդագրությունը ջնջվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի հաշվից։

Շաբաթ օրը Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ-ում նոր բանակցությունների, որոնք նախատեսված են Ֆլորիդայում:

Նախագահ Զելենսկին լավատեսություն է հայտնել Ֆլորիդայում «խաղաղության ծրագրի» բանակցությունների վերաբերյալ։

30 Նոյեմբեր, 2025 23:20
Վեր