Պարտքը կապիտալ ծախսերի մեջ ներդնելով մեկ միավորի դիմաց ստանում ենք 1.4 արդյունք. Ֆինանսների նախարար Zarkerak - Պարտքը կապիտալ ծախսերի մեջ ներդնելով մեկ միավորի դիմաց ստանում ենք 1.4 արդյունք. Ֆինանսների նախարար
Zarkerak Zarkerak - Պարտքը կապիտալ ծախսերի մեջ ներդնելով մեկ միավորի դիմաց ստանում ենք 1.4 արդյունք. Ֆինանսների նախարար
Պարտքը կապիտալ ծախսերի մեջ ներդնելով մեկ միավորի դիմաց ստանում ենք 1.4 արդյունք. Ֆինանսների նախարար

Պարտքը կապիտալ ծախսերի մեջ ներդնելով մեկ միավորի դիմաց ստանում ենք 1.4 արդյունք. Ֆինանսների նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ-ում ներկայացնելով ընդդիմության ներկայացուցչի հարցը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ կլիներ, եթե պետական պարտք չլիներ:

«Ընդհանուր առմամբ ասեմ, որ մենք մի մոդել ենք կիրառել այս վերլուծությունը անելու համար. վերաբերում է պարտքին: Սա արել ենք Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին մեթոդաբանություններից մեկով, որի վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե մենք պարտքը կապիտալ ծախսերի մեջ ներդնելով մեկ միավորի դիմաց ստանում ենք 1.4 արդյունք: Եթե մենք նայում ենք վերջին տարիներին վերցրած պարտքի չափը և համեմատում ենք մեր տնտեսական աճը, եթե այս մոդելով մենք ստանայինք արդյունք, ապա մեր տնտեսական աճը այս տարիներին պետք է լիներ 26.9 տոկոս, բայց իրականում այդ աճը 2018 թվականից սկսած ավելին է եղել 40 տոկոսից, այսինքն՝ կարելի է ասել, որ մենք այս մոդելի կիրառության արդյունքում միջին վիճակագրական արդյունք ստանալու փոխարեն ստացել ենք էլ ավելի բարձր արդյունք: Եվ ուզում եմ մեջբերել նաև այստեղ հնչեցրած մեկ այլ միտք, որ այն աճը, որ մենք ունեցել ենք վերջին տարիներին, ձևավորել է մեր համար, մեր բոլորի համար այնքան հավելյալ եկամուտ, որ մենք կարող էինք այդ ամբողջ պարտքը մարել մեկուկես տարվա ընթացքում:

Նախարարը նաև նշեց, թե ինչպիսին կլիներ ՀՆԱ-ն, եթե մինչև 2018 թվականը չլիներ կոռուպցիա:

«Ինչ վերաբերում է կոռուպցիային. այստեղ ավելի հետաքրքիր վարժություն ենք արել և վերլուծել ենք բոլոր այն երկրների ինդեքսները, որոնք ունեն կոռուպցիայի ավելի ցածր մակարդակ, նայել ենք՝ իրենց տնտեսական աճերը ինչպիսին են, ՀՆԱ-ի աճերը ինչպիսին են, և փորձել ենք մոդելավորել, հասկանալ, օրինակ՝ եթե այդ տարիների ընթացքում Հայաստանը ունենար ցածր կոռուպցիա կամ չունենար ընդհանրապես կոռուպցիա, ինչպիսին կլիներ այդ աճը, և այս վերլուծությունը մեզ ցույց է տալիս, որ, օրինակ, 2002-2008 թվականներին կոռուպցիայի և անարդարության մակարդակը տուգանել է մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն մոտավորապես 8000 դոլարով: Եթե Հայաստանում չլինեին կոռուպցիա և անարդարություն, ապա այդքանով ավելի կլիներ մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն»,- ասաց նա:

03 Դեկտեմբեր, 2025 18:37
Վեր