Ջրային ոլորտի առաջնահերթ խնդիրների քննարկում «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի ներկայացուցիչների հետ Zarkerak - Ջրային ոլորտի առաջնահերթ խնդիրների քննարկում «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի ներկայացուցիչների հետ
Zarkerak Zarkerak - Ջրային ոլորտի առաջնահերթ խնդիրների քննարկում «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի ներկայացուցիչների հետ
Ջրային ոլորտի առաջնահերթ խնդիրների քննարկում «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի ներկայացուցիչների հետ

Ջրային ոլորտի առաջնահերթ խնդիրների քննարկում «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի ներկայացուցիչների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հանդիպել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագիրը իրականացնող միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակից և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ջրային ոլորտում Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության առաջնահերթությունները։ Քննարկվել են նաև ծրագրի շրջանակում հետագա համագործակցության մոտեցումները և սկզբունքները՝ հաշվի առնելով ոլորտի գերակա ուղղությունները։
Քննարկվել է նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի վերաբերյալ հարցերի շրջանակ։

«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է Արևելյան գործընկերության երկրների համար՝ ուղղված նրանց անցմանը դեպի ավելի կանաչ, դիմակայուն և մրցունակ տնտեսություններ։ ԵՄ-ի կողմից 21.3 միլիոն եվրոյի ֆինանսավորմամբ ծրագիրը (2025–2028 թթ.) հիմնվում է վերջին տասնամյակում ԵՄ-ի աջակցությամբ ստացված արդյունքների վրա՝ ջրային ռեսուրսների կառավարման բարելավման և կանաչ տնտեսության խթանման ուղղությամբ։

04 Դեկտեմբեր, 2025 21:53
Վեր