«Բարսելոնան» պահում է իր առանցքային խաղացողներից մեկին Zarkerak - «Բարսելոնան» պահում է իր առանցքային խաղացողներից մեկին
Zarkerak Zarkerak - «Բարսելոնան» պահում է իր առանցքային խաղացողներից մեկին
«Բարսելոնան» պահում է իր առանցքային խաղացողներից մեկին

«Բարսելոնան» պահում է իր առանցքային խաղացողներից մեկին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնել է պաշտպան Էրիկ Գարսիայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը:

«Այս որոշումը վստահության դրսևորում է «Լա Մասիայի» սան հանդիսացող ֆուտբոլիստի նկատմամբ, ով հիանալի օրինակ է ծառայում երիտասարդների համար: Նրա խաղը, հասունությունն ու գործին նվիրվածությունը վճռորոշ դեր խաղացին ակումբի հետ կապն ամրապնդելու հարցում:

Այսպիսով, Էրիկ Գարսիան կշարունակի ցուցադրել իր տաղանդը, առաջատարի որակներն ու կայունությունը: Այսօրվա հայտարարությունը իրադարձություն է, որն ուրախացնում է թե՛ ակումբին, թե՛ երկրպագուներին»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը մասնակցել է 15 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ: Նա նաև 5 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում:

05 Դեկտեմբեր, 2025 20:51
Վեր