Ռոբերտ Քոչարյանն ուզում է «թասիբի գցել», նա մեզ համար բացարձակ վտանգ ներկայացնող չէ. Հասմիկ Հակոբյան Zarkerak - Ռոբերտ Քոչարյանն ուզում է «թասիբի գցել», նա մեզ համար բացարձակ վտանգ ներկայացնող չէ. Հասմիկ Հակոբյան
Zarkerak Zarkerak - Ռոբերտ Քոչարյանն ուզում է «թասիբի գցել», նա մեզ համար բացարձակ վտանգ ներկայացնող չէ. Հասմիկ Հակոբյան
Ռոբերտ Քոչարյանն ուզում է «թասիբի գցել», նա մեզ համար բացարձակ վտանգ ներկայացնող չէ. Հասմիկ Հակոբյան

Ռոբերտ Քոչարյանն ուզում է «թասիբի գցել», նա մեզ համար բացարձակ վտանգ ներկայացնող չէ. Հասմիկ Հակոբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Չեմ հասկանում այդ ձևակերպումը՝ Վեհարանը գրոհել, մենք համակարգի նորոգման մասին ենք խոսել, որը հիմա տեղի է ունենում: Մենք հոգևոր արժեքները կիսող և կրող ենք, ոչինչ չենք պատրաստվում գրոհել, ընդհակառակը մեր հավատքի հետ կապ չունեցող բոլորին հորդորում ենք հեռանալ համակարգից, իսկ որոնք փորձ են արել կամ անում են նաև օրենքներ խախտել, նրանց էլ համապատասխան պատասխանատվության ենք ենթարկում, ինչը պետության և իրավապահ համակարգի պարտականությունն է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի կոչով չեն կարող Վեհարան գրոհել՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Խոսելով այն հայտարարության մասին, թե  Փաշինյանը փողոցում ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի՝ պատգամավորն ասաց. «Ինչ է նշանակում Փաշինյանն այդքան ռեսուրս չունի, ուզում է «թասիբի գցել» և ասել՝ հավաքի տեսնենք՝ ինչքան ես հավաքում, մեզ հնարավոր չի հրահրել»:

Այն հարցին, թե որքանով է Քոչարյանի թիմը մրցակից ՔՊ-ին առաջիկա ընտրություններին՝ Հակոբյանը նշեց. «Քոչարյանը բացարձակ մեզ համար վտանգ ներկայացնող չէ, եթե նկատի ունենանք այն առումով, որ հնարավոր է նա հավակնի ունենալ ավելի ձայն, քան «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Այն ձայները, որը նրա խմբակցությունը 2021 թվականին ունեցել է, այս ընթացքում աշխատելով որպես ընդդիմություն՝ մսխել է: Այսօրվա դրությամբ անհնար է, որ այս նույն կազմով, այս նույն անունով և այս նույն առաջին դերակատարով նրանք ունենան այդչափ ձայն, նրանք բացարձակ վտանգ չեն ներկայացնում»:

Անդրադառնալով նաև Քոչարյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի կյանքի ողջ նպատակը վրեժխնդրությունն է՝ Հասմիկ Հակոբյանն ասաց. «Եթե Քոչարյանը վրեժխնդրություն է համարում այն, որ իր գողացած, թալանած ապօրինի գույքն այժմ հետ են պահանջում, ապա թող համարի դա վրեժ, ուրեմն դա քաղաքացու վրեժն է, դա բոլոր քաղաքացիների ուղիղ պահանջն է: Շատ քաղաքացիներ մեզ մեղադրում են  նրանում, որ Քոչարյանի նմանները ոչ թե բանտում են, այլ կարողանում են նման հանդիպումներ և հայտարարություններ անել: Վրեժը Քոչարյանից և իր նմաններից գողացածը հետ բերելուն է վերաբերում»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններին և Քի Վեսթի փաստաթղթի մասին հայտարարությանը՝ պատգամավորն ընդգծեց. «Քի Վեսթի փաստաթղթերը թող իրենց հետ չտանեին իրենց տուն և մնար պետությանը, և այսօր մենք կարողանայինք հասանելիություն ունենալ այդ տարբերակին: Բայց մենք Քի Վեսթի տարբերակին հնարավորություն ենք ունեցել ծանոթանալու երկու միջոցով՝ նախ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ին տվել է նման փաստաթղթեր և հրապարակվել է այդ տարբերակը, և երկրորդ՝ նախորդ տարի տեսանք, որ «Ազատություն» լրատվամիջոցը ռեպորտաժ հրապարակեց՝ նաև այդ փաստաթղթերը մեջ բերելով և ցուցադրելով, որով ենթադրվում էր Ղարաբաղի միացում Հայաստանին, բայց որի դիմաց Մեղրին տրվում էր Ադրբեջանին: Այսինքն՝ մեր ռազմավարական, շատ կարևոր նշանակություն ունեցող հարավային հարևանից կտրում էին և ավելի էր մեծանում շրջափակումը, այսինքն՝ կախված էինք մնալու Վրաստանից: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սա համարում է լավ լուծում: Ինչու Քոչարանը, նրանից հետո Սարգսյանը չկարողացան լուծել Ղարաբաղի հարցը: Ամեն տարի ամեն առաջարկ ավելի վատ պայմաններ էր առաջարկում Հայաստանի և Ղարաբաղի համար, քան նախորդն էր: Սարգսյանը մինչ հեղափոխությունն ԱԺ ամբիոնից ասաց, որ բանակցությունները փակուղում են և պատերազմն անխուսափելի է, իրենց բանակցությունները բերել-հասցրել են այդ կետին, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Հակոբյանը նաև անդրադարձավ Քոչարյանի այն հայտարարությանը, թե վարչապետը կա՛մ գործակալ է, կա՛մ տգետ ու մեծամիտ. «Նմանատիպ հայտարարությունը վկայում է Քոչարյանի տգիտության և գործակալ լինելու մասին»:

 

Աննա Բզնունի

10 Դեկտեմբեր, 2025 13:07
Վեր