Էկոպարեկները Ծովագյուղին հարող ջրային տարածքից դուրս են բերել 62 ձկնորսական ցանց. կազմվել են արձանագրություններ Zarkerak - Էկոպարեկները Ծովագյուղին հարող ջրային տարածքից դուրս են բերել 62 ձկնորսական ցանց. կազմվել են արձանագրություններ
Zarkerak Zarkerak - Էկոպարեկները Ծովագյուղին հարող ջրային տարածքից դուրս են բերել 62 ձկնորսական ցանց. կազմվել են արձանագրություններ
Էկոպարեկները Ծովագյուղին հարող ջրային տարածքից դուրս են բերել 62 ձկնորսական ցանց. կազմվել են արձանագրություններ

Էկոպարեկները Ծովագյուղին հարող ջրային տարածքից դուրս են բերել 62 ձկնորսական ցանց. կազմվել են արձանագրություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից հիշեցնում են, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում սիգի արդյունագործական որսի խստիվ արգելքի շրջան է։

 

«Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները վաղ առավոտից ուժեղացված ծառայություն են իրականացրել Սևանա լճի ամբողջ տարածքում:

 

Իրականացվող միջոցառմանը ներկա են եղել նաև ՆԳՆ ոստիկանության Սևանի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները:

 

Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը տեղում հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

 

Չնայած որսի կանոնները պահպանելու՝ ազգաբնակչությանն ուղղված բազմաթիվ հորդորներին, կոչերին՝ այդուհանդերձ Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրին հարող ջրային տարածքից դուրս է բերվել 62 ձկնորսական ցանց և այդ ցանցերից էլ՝ շուրջ 20 կգ սիգ տեսակի ձուկ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, հայտնաբերված ձկնորսական ցանցերը կտեղափոխվեն պահպանվող տարածք:

 

Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն:

 

Սևանի ձկնային պաշարների պահպանությունը մեր հիմնարար նպատակներից և ռազմավարական առաջնահերթություններից է, և որսի խստիվ արգելքի որոշումն ուղղված է սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։

 

Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

 

 

10 Դեկտեմբեր, 2025 21:35
Վեր