Առաջընթաց, ձեռքբերումներ, մարտահրավերներ. ինչպիսինն էր 2025 թվականը քաղաքական առումով, արդյոք 2026-ը կայուն տարի կլինի. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները Zarkerak - Առաջընթաց, ձեռքբերումներ, մարտահրավերներ. ինչպիսինն էր 2025 թվականը քաղաքական առումով, արդյոք 2026-ը կայուն տարի կլինի. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Առաջընթաց, ձեռքբերումներ, մարտահրավերներ. ինչպիսինն էր 2025 թվականը քաղաքական առումով, արդյոք 2026-ը կայուն տարի կլինի. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները
Առաջընթաց, ձեռքբերումներ, մարտահրավերներ. ինչպիսինն էր 2025 թվականը քաղաքական առումով, արդյոք 2026-ը կայուն տարի կլինի. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

Առաջընթաց, ձեռքբերումներ, մարտահրավերներ. ինչպիսինն էր 2025 թվականը քաղաքական առումով, արդյոք 2026-ը կայուն տարի կլինի. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2025 թվականը Հայաստանի համար վերափոխումների տարի էր, որի ընթացքում ՀՀ-ն կարողացավ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական դաշտում կայուն զարգացում ապահովել: Ես 2025 թվականը կներառեի ՀՀ ակտիվում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ամփոփելով քաղաքական տարին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Անդրադառնալով գլխավոր ձեռբերումներին՝ Ղևոնդյանը նշեց. «Տարվա ընթացքում կարողացանք բավականին լուրջ առաջընթաց ունենալ տարածաշրջանում կայունության, խաղաղության, անվտանգության ոլորտներում, միաժամանակ ՀՀ-ն նաև կարողացավ ամրապնդել իր ֆիզիկական անվտանգությունը, խոսքը վերաբերում է բանակի զարգացմանը, տնտեսական առաջընթացին, ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացմանը և մի շարք  նմանատիպ խնդիրների: Հայաստանը կարողացավ որոշակիորեն կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, եթե խոսենք կոնկրետ իրադարձությունների մասին, առաջինը, որ պետք է ասենք՝ օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաձայնություններն են, դա նոր տրամաբանություն բերեց մեր տարածաշրջան: Բացի սա մենք ունենք առաջընթացի այլ ուղղություններ ևս, դրանք ՀՀ արտաքին քաղաքականությունում ունեցած ձեռքբերումներն են, խոսքը վերաբերում է ռազմավարական համաձայնություններին, որոնք կնքվել են Չինաստանի, ԵՄ-ի, Գերմանիայի, ԱՄՆ-ի հետ, ՀՀ-ն 2025 թվականին շատ ակտիվ է եղել քաղաքական դաշտում»:

Խոսելով ներքաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ քաղաքագետն ասաց. «Չէի առանձնացնի նաև ներքին քաղաքական դաշտը, ՀՀ-ն բավական ձեռքբերումեր է ունեցել, կարելի է նշել այն, որ 2025 թվականին նախընտրական տարում ձևավորվել է քաղաքական համապատասխան լանդշաֆտ, որը շատ փոքր, բայց քայլ է անձնավորվածից դեպի գաղափարական քաղաքական դաշտ: Պետք է հիշել ահաբեկչության մասին հայտարարությունը և գործողությունները, որոնց արդյունքում նախկին հոգևորականի գլխավորությամբ մի խումբ վնասազերծվեց, ներկա հոգևորականն էլ արդեն դատապարտված է: Ընդհանուր առմամբ ներքաղաքական դաշտում 2025 թվականն ավելի շատ նախապատրաստական տարի է եղել»:

Ղևոնդյանի խոսքով՝ ՀՀ-ն միջազգային գործընկերների հետ արդյունավետ քաղաքականություն  է իրականացրել, սակայն եղել են նաև թերացումներ, խնդիրներ. «Օրինակ՝ այն, որ ՀՀ-ն դեռևս դե յուրե գտնվում է ՀԱՊԿ կոչվող  մեռյալ կառույցում, այն, որ այս պահին կոնկրետ հողի վրա գործողություններ չեն իրականացվել երկաթուղային ցանցի արդիականացման ուղղությամբ: Երկաթուղային ցանցը բարոյապես և ֆիզիկապես այնքան մաշված է, որ նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի մեծ ցանկության դեպքում տարանցիկ փոխադրումներ իրականացնելն աննպատակահարմար է և տնտեսապես ձեռնտու չի լինի»։

Խաղաղության հասնելու առումով էլ՝ ըստ Ռոբերտ Ղևոդյանի, 2025-ին առաջընթաց նկատելի է. «Հայաստանը վերջին ամիսներին մի քանի անգամ Ադրբեջանի միջոցով ապրանքներ կարողացավ ստանալ, Ադրբեջանից կարողացավ էներգակիր գնել, որն ակնհայտորեն կարող  է օգտագործվել օրինակ՝ ՀՀ բանակի կարիքների համար, ադրբեջանական բենզինով կարող է լիցքավորվել Հայաստանի բանակի տեխնիկան: Շատ մեծ սպասումներ կան, որ ընդամենը օրեր անց նորություն կունենանք հայ-թուրքական սահմանի ուղղությամբ:  Այն, որ խաղաղության հետ կապված ունենք արդյունքներ, խոսում է այն մասին, որ ՀՀ-ի առաջարկը փաստացի գտել է ըմբռնում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, միաժամանակ ՀՀ-ն որոշակի մարտահրավերներ է ձևավորել դրա արդյունքում՝ Ռուսաստանի կողմից: Այս դեպքում է, որ մենք պետք է բալանսավորման մասին մտածենք և հասկանանք, թե որն է ավելի կարևոր և որն է ավելի անվտանգ՝ ունենալ կոնֆլիկտ և հույս դնել Ռուսաստանի վրա, թե չունենալ կոնֆլիկտ և ունենալ որոշ մարտահրավերներ ՌԴ-ից»:

Անդրադառնալով 2026 թվականից սպասելիքներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Փետրվարին բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա է ժամանելու Հայաստան, ինչը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի  համագործակցության ոլորտում, խթան կհանդիսանա 2025 թվականի ձեռքբերումներն ավելի մեծ արագությամբ իրականացնելու: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, իմ սպասումներն ավելին են, քան միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Մեծ է հավանականությունը, որ  ստորագրումը տեղի կունենա 2026 թվականին՝ հաշվի առնելով թե՛ զարգացումները, թե՛ այն, որ 2026 թվականի հունիսին Հայաստանում իշխանություններն իրենց մանդատը երկարաձգելու են հինգ տարով: Բացի այդ, պետք է նկատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը թեև առաջին հայացքից փոքր, բայց էական բան փոխող քայլերով առաջընթաց ունեն: Հույս ունեմ, որ նորություն ենք ունենալու հայ-ադրբեջանական սահմանի գործարկման հարցում, սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում ևս առաջընթաց կունենանք»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական հնարավոր զարգացումներին՝ քաղաքագետը նշեց. «Նախընտրական շրջանում բախումներ, լարումներ սպասելի չեն, գուցե ինչ-որ բան ռուսամետ քաղաքական ուժեր, հատկապես Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը փորձի իրականացնել ընտրություններից հետո, երբ տեսնեն, որ երկրորդ տեղում են, իսկ դա հավանական սցենար է: Մեծ է հավանականությունը, որ դա ոչնչի չի հանգեցնի, որովհետև ի վերջո նրանք հասարակական աջակցություն չունեն, իսկ ընտրությունների թափանցիկությունը հույց ունեմ չի զիջի 2021 թվականի համապետական և 2025 թվականի Գյումրիի և Վաղարշապատի ընտրություններին»:

Ղևոնդյանի կարծիքով՝ հաշվի առնելով այս պահին երևացող գործոնները, մեծ է հավանականությունը, որ 2026 թվականը կայուն տարի է լինելու, սակայն՝ ըստ նրա, ֆորս-մաժորային իրավիճակներն էլ որևէ մեկը չի կարող բացառել:

 

Աննա Բզնունի

29 Դեկտեմբեր, 2025 14:33
Վեր