Խնդրում ենք զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից ՀՀ վերադարձված անձանց թեմային. Նազելի Բաղդասարյան Zarkerak - Խնդրում ենք զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից ՀՀ վերադարձված անձանց թեմային. Նազելի Բաղդասարյան
Zarkerak Zarkerak - Խնդրում ենք զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից ՀՀ վերադարձված անձանց թեմային. Նազելի Բաղդասարյան
Խնդրում ենք զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից ՀՀ վերադարձված անձանց թեմային. Նազելի Բաղդասարյան

Խնդրում ենք զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից ՀՀ վերադարձված անձանց թեմային. Նազելի Բաղդասարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կոչ է արել լրագրողներին առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմայի լուսաբանմանը՝ ընդգծելով նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքի հարգման կարևորությունը։

«Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմային։

Հորդորում ենք հարգել նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց կողմից կայացված որոշումները՝ հանրայնացման, տեսալուսանկարահանման կամ հրապարակայնության այլ ձևերի վերաբերյալ»,- գրել է Բաղդասարյանը։

14 Հունվար, 2026 19:13
Վեր