Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Zarkerak - Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Zarkerak Zarkerak - Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքում փետրվարի 1-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 2-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ:

Փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։

01 Փետրվար, 2026 14:00
Վեր