Թումանյան փողոցում մեքենան վնասել է նորատունկ ծառին Zarkerak - Թումանյան փողոցում մեքենան վնասել է նորատունկ ծառին
Zarkerak Zarkerak - Թումանյան փողոցում մեքենան վնասել է նորատունկ ծառին
Թումանյան փողոցում մեքենան վնասել է նորատունկ ծառին

Թումանյան փողոցում մեքենան վնասել է նորատունկ ծառին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Թումանյան փողոցում ավտոմեքենայի մասնակցությամբ նորատունկ ծառի վնասման հերթական դեպքն է գրանցվել: Ծառն արմատային համակարգից ամբողջությամբ շարժվել է: Վնասվածքն ամենայն հավանականությամբ կհանգեցնի ծառի կենսունակության կորստին:

Դեպքի փաստով կազմակերպությունը կդիմի ՆԳՆ ոստիկանություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք խնամքով վերաբերվել մայրաքաղաքի բուսազանգվածին», - նշված է հայտարարության մեջ:

 

01 Փետրվար, 2026 17:54
Վեր