Աբովյան-Արզնի ճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը Zarkerak - Աբովյան-Արզնի ճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը
Zarkerak Zarkerak - Աբովյան-Արզնի ճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը
Աբովյան-Արզնի ճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը

Աբովյան-Արզնի ճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աբովյան-Արզնի ավտոճանապարհին բախվել են «Nissan X-Trail» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույցով պատված, «Nissan»-ի անվադողերը եղել են ձմեռային, իսկ «Opel»-ի ետևի 2 անվադողերը՝ ոչ ձմեռային։

01 Փետրվար, 2026 16:54
Վեր