Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել Zarkerak - Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել
Zarkerak Zarkerak - Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել
Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել

Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է:

«Նույնիսկ իրենց մեջ խոսակցություն է սկսել, մարդկանց մեջ, որ «տանում են սպանեն մեզ», այսինքն՝ իրենք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի: Հակարի հասնելու, էդտեղ են հասկացել, որ փոխում են», - «Ազատությանը» փոխանցեց Պետրոսյանը:

Ըստ ականատեսներից մեկի՝ ողջ ճանապարհին մահվան սարսափից հեկեկում էր Ռիտան՝ ազգությամբ ռուս, բայց Արցախում որդեգրված-մեծացած մի կին, որ շներին ու կատուներին էր կերակրում: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, և մեկ էլ պարզել են՝ իրենցից մեկը չկա:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն, [Միշա Գրիգորյանը], որը ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», - պատմեց Տիգրան Պետրոսյանը:

 

27 Հունվար, 2026 15:47
Վեր