Բեռլինի Թանգարանային կղզին առաջին անգամ ցուցանմուշներ կցուցադրի երկրից դուրս՝ Հայաստանի պատմության թանգարանում Zarkerak - Բեռլինի Թանգարանային կղզին առաջին անգամ ցուցանմուշներ կցուցադրի երկրից դուրս՝ Հայաստանի պատմության թանգարանում
Zarkerak Zarkerak - Բեռլինի Թանգարանային կղզին առաջին անգամ ցուցանմուշներ կցուցադրի երկրից դուրս՝ Հայաստանի պատմության թանգարանում
Բեռլինի Թանգարանային կղզին առաջին անգամ ցուցանմուշներ կցուցադրի երկրից դուրս՝ Հայաստանի պատմության թանգարանում

Բեռլինի Թանգարանային կղզին առաջին անգամ ցուցանմուշներ կցուցադրի երկրից դուրս՝ Հայաստանի պատմության թանգարանում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 27-ին Բեռլինում ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի Պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև։

Համագործակցության համաձայնագիրը ստորագրել են թանգարանների տնօրեններ դր․ Դավիթ Պողոսյանը և պրոֆ․ դր․ Մաթիաս Վեմհոֆը։

Համագործակցության շրջանակում Հայաստանի Պատմության թանգարանն այս տարի կներկայացնի ցուցահանդես՝ Բեռլինի Թանգարանային կղզու թանգարանների ընտրված հավաքածուներից։ Ցուցահանդեսի թեմատիկ առանցքը նվիրված է անտիկ ժամանակաշրջանին և դրա տիեզերագիտական պատկերացումներին։

Ցուցադրվելու են Բեռլինի Թանգարանային կղզու տարբեր թանգարանների հավաքածուներից ընտրված նմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի Պատմության թանգարանի նպանատիպ ցուցանմուշների հետ։

«Նշենք որ Թանգարանային կղզին առաջին անգամ է իր ցուցանմուշները ցուցադրում Գերմանիայից դուրս, այսպիսով որոշում է կայացվել նշել վերջինիս երկուհարյուրամյա հոբելյանը, իսկ ցուցադրման համար ընտրվել է Հայաստանի պատմության թանգարանը։

Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանի Պատմության թանգարանի հավաքածուների ցուցահանդեսի անցկացում Բեռլինում։

Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց աննախադեպ այս համագործակցության սկիզբը և այն կարևորեց Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված համագործակցության ռազմավարական օրակարգի համատեքստում»,- ասվում է Գերմանիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։

27 Հունվար, 2026 21:58
Վեր