Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան Zarkerak - Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան
Zarkerak Zarkerak - Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան
Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան

Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Շիրակի մարզի բնակիչներին:

«Հարգելի շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի ենթադրյալ հավելագրումների վերաբերյալ, ապա կարող եք դիմում ներկայացնել ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղ:

Դիմումը ստանալուն պես համապատասխան աշխատակիցները կիրականացնեն ստուգումներ և արդյունքների մասին կտեղեկացնեն:

Նշեմ նաև, որ մինչ օրս ունեցել ենք 7 դիմում-բողոք, որոնցից 1-ի դեպքում կատարվել է հաշվիչի փոխարինում (ուղարկվել է համապատասխան ստուգաչափման), մյուս 6 դիմումատուներն ընդունել են սպառած էլեկտրաէներգիայի ցուցմունքների համապատասխանությունը։

Նշված դեպքերը հիմնականում կապված են ցուրտ եղանակի և տոների կապակցությամբ սովորականից ավելի մեծ սպառման հետ։ Բնականաբար հնարավոր են նաև տեխնիկական խնդիրներ և հաշվիչների անսարքություններ։

Բոլոր նմանատիպ բողոք-դիմումներն ուսումնասիրվում են անձամբ իմ խիստ վերահսկողությամբ։

Սիրելի քաղաքացիներ, նմանատիպ դեպքում կարող եք գրել նաև իմ ֆեյսբուքյան էջին:

Նույնիսկ 1 կՎտ հավելագրման դեպքում, պատասխանատու աշխատակիցները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է Մինասյանը:

25 Հունվար, 2026 16:57
Վեր