Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն Անկարայում Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման վրա։
«Մենք բարձրացրինք գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Սիրիայում, Գազայում և Իրանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Միջերկրական ծովի անվտանգությունը», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում։


