Մեքենան վարել էր անկանոն, հանդիպակաց, բախվել մի քանի ավտոմեքենաների Zarkerak - Մեքենան վարել էր անկանոն, հանդիպակաց, բախվել մի քանի ավտոմեքենաների
Zarkerak Zarkerak - Մեքենան վարել էր անկանոն, հանդիպակաց, բախվել մի քանի ավտոմեքենաների
Մեքենան վարել էր անկանոն, հանդիպակաց, բախվել մի քանի ավտոմեքենաների

Մեքենան վարել էր անկանոն, հանդիպակաց, բախվել մի քանի ավտոմեքենաների

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է անկանոն, հանդիպակաց, բախվելով մի քանի ավտոմեքենաների, մի քանի ավտոմեքենաների համար էլ ստեղծել է վթարային իրավիճակներ և Արարատի մարզից ուղևորվում է դեպի Վայոց ձորի մարզ, գրում է Shamshyan.com-ը։

Պարեկները նկատում են նշված «Mercedes»-ը ու հետապնդում և բարձրախոսով հորդորում են, որ կանգնեցնի ավտոմեքենան, սակայն վարորդը կամ ներսում չի լսում, կամ լսելով չի ենթարկվում պարեկի օրինական կանգառ հրահանգին ու արդեn Արենի գյուղում պարեկները կարողնում են նրա դեմն առնել։

Տեղում պազվում է, որ նա ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չունի, ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։ Մի քանի րոպե նա չէր ենթարկվում պարեկների հրահանգներին, հրաժարվում էր ավոտմեքենայով տեղափոխվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ընթացքում ասելով, որ «ինքը միշտ էլ առանց պռավի այտենց քշել ա ու ոչ մի պռոբլեմ չի ունեցել»։

Պարեկները նրան և ավտոմեքենան այնուամենայնիվ տեղափոխեցին։Ավտոմեքենայի առջևի հատվածը, կողային հայելիները ամբողջությամբ վնասվածք էր և դեպքի վայր էին ժամանել մի քանի վարորդներ, ովքեր զայրացած փորձում էին հաշվեհարդար տեսնել «Mercedes»-ի վարորդի հետ ասելով, որ նրա պատճառով մեռնելուց են փրկվել, ավտոն քշում էր իրենց ավտոմեքենաների վրա, նույնիսկ երկու- երեք ավտոմեքենաների է բախվել, որոշ հատվածներում էլ մեքենան  վարել է հանդիպակաց՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։Բարեբախտաբար Վայոց ձորի մարզի պարեկներին հաջողվեց հանդարտեցնել զայրացած վարորդներին։ 

24 Հունվար, 2026 20:35
Վեր