Հզոր ձնաբուք ԱՄՆ-ում․ հայտնի է 34 զոհի մասին Zarkerak - Հզոր ձնաբուք ԱՄՆ-ում․ հայտնի է 34 զոհի մասին
Zarkerak Zarkerak - Հզոր ձնաբուք ԱՄՆ-ում․ հայտնի է 34 զոհի մասին
Հզոր ձնաբուք ԱՄՆ-ում․ հայտնի է 34 զոհի մասին

Հզոր ձնաբուք ԱՄՆ-ում․ հայտնի է 34 զոհի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր 30 մահվան մասին։ Նշվում է, որ մահերի կեսից ավելին պայմանավորված է եղել հիպոթերմիայով, որն առաջացել է բացօթյա միջավայրում գտնվելու կամ ձյան մաքրման աշխատանքների պատճառով։

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա սպասվում են առատ ձյուն և վտանգավոր սառցակալում։ Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգում։

Ցածր ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կշարունակվի մեկ շաբաթ, ինչը կմեծացնիառանց էլեկտրաէներգիայի մնացած և օթևան չունեցողներին սպառնացող վտանգը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձյան տեղումները անվանել է «պատմական»։

27 Հունվար, 2026 18:04
Վեր