Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սիլ կապիտալ ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել՝
Այս շաբաթ Դուբլինում մասնակցում եմ Growth Frontiers Global համաժողովին՝ FLYONE Armenia-ի ղեկավար կազմի ու մեր գործընկերների հետ։ FlyOne Armenia-ի թիմը, որն այստեղ է գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, երկրորդ անգամ է մասնակցում այս հեղինակավոր համաշխարհային միջոցառմանը։
Անցնող օրերին բազում կարևոր ու օգտակար հանդիպումներ ունեցանք ավիացիոն ոլորտի գործընկերների և կազմակերպությունների հետ (տեսանյութում, օրինակ, իմ լավ բարեկամ, ABL Corporation-ի ղեկավար Ալի Լմադանին է՝ պանելային քննարկումներից մեկի ժամանակ)՝ միտված Հայաստանի և տարածաշրջանի ավիացիոն կարողությունների ավելացմանը, ինչպես նաև մեր ընկերության շարունակական աճին։
Ամփոփելով նախնական արդյունքները՝ ուրախ եմ նշել, որ առաջիկայում, ի թիվս նախկինում հայտարավածի, մեր նավատորմում կունենանք ևս երկու օդանավ ներգրավելու հնարավորություն։
Տեսանելի ապագայում սպասեք բեկումնային նորությունների, որոնք վերաբերելու են օդանավերի լիզինգի ոլորտում մեր դիրքերի որակական փոփոխությանը։




