Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Անթալիայում՝ Թուրքիայի հարավում գտնվող ծովափնյա զբոսաշրջային քաղաքում, ավտոբուսի վթարի հետևանքով ութ մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել են, հայտնել է կիրակի օրը նահանգապետ Հուլուսի Սահինը, հաղորդում է AFP-ն։
«Մեր ութ քաղաքացիներ զոհվել են, իսկ 26-ը ստացել են վնասվածքներ։ Վիրավորները տեղափոխվել են տարածաշրջանի հիվանդանոցներ», – ասել է Հուլուսի Սահինը։ Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել՝ արդյոք տուժածների մեջ օտարերկրյա քաղաքացիներ են եղել։

