Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում, կանանց 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանը ներկայացրել է Կատյա Գալստյանը։
111 մասնակիցների պայքարում հայ մարզուհին գրանցել է 28:33.7 արդյունք՝ զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը։
Գալստյանին հաջողվել է առաջ անցնել Թուրքիայի, Հունաստանի, Սերբիայի, Մոլդովայի, Լատվիայի և Արգենտինայի ներկայացուցիչներից։
Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է շվեդ Ֆրիդա Կարլսոնը, ով տարածությունը հաղթահարել է 22:49.2 ժամանակահատվածում:


