Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ զրույցում նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում:
Մանրամասնելով նա նշել է, որ ներկա պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է, էությունը հետևյալն է՝ վարչական և քաղաքացիական պատասխանատվություն ատելության խոսքի նկատմամբ:
Ըստ Գալյանի՝ իրավասու մարմինը պետք է հայտնաբերի ատելության խոսքն ու վարչական պատասխանատվություն կիրառի: Խոսքը նաև ֆեյք օգտատերերի մասին է, իսկ տուգանքի չափի մասով դեռ որոշում չկա, քանի-որ նախագիծը ամփոփված չէ:


