Ոստիկանները պարզել են Աջափնյակում կրակոցների դեպքի մասնակից անձանց շրջանակը Zarkerak - Ոստիկանները պարզել են Աջափնյակում կրակոցների դեպքի մասնակից անձանց շրջանակը
Zarkerak Zarkerak - Ոստիկանները պարզել են Աջափնյակում կրակոցների դեպքի մասնակից անձանց շրջանակը
Ոստիկանները պարզել են Աջափնյակում կրակոցների դեպքի մասնակից անձանց շրջանակը

Ոստիկանները պարզել են Աջափնյակում կրակոցների դեպքի մասնակից անձանց շրջանակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են լսվում։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։

 

Պարզվել է, որ կան դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք՝ տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

 

Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։

18 Փետրվար, 2026 19:33
Վեր