Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ․ կա 3 վիրավոր Zarkerak - Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ․ կա 3 վիրավոր
Zarkerak Zarkerak - Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ․ կա 3 վիրավոր
Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ․ կա 3 վիրավոր

Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ․ կա 3 վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

\Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Զավեն Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ  Ալբերտ Հովհաննիսյանը և Մխիթար Մկրտչյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

18 Փետրվար, 2026 21:53
Վեր