Աղմկոտ գործեր, կրակոցներ և բարձր մակարդակի հանդիպումներ․ շաբաթվա ամփոփում Zarkerak - Աղմկոտ գործեր, կրակոցներ և բարձր մակարդակի հանդիպումներ․ շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Աղմկոտ գործեր, կրակոցներ և բարձր մակարդակի հանդիպումներ․ շաբաթվա ամփոփում
Աղմկոտ գործեր, կրակոցներ և բարձր մակարդակի հանդիպումներ․ շաբաթվա ամփոփում

Աղմկոտ գործեր, կրակոցներ և բարձր մակարդակի հանդիպումներ․ շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը: 

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին, կարճ զրույց ունեցել նախագահ Թրամփի հետ: «Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ»,- գրել է Փաշինյանը:

2. Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Նրա եղբոր և եղբորորդու խափանման միջոցն էլ է փոխվել, կիրառվել է բացակայելու արգելք, 3 ամիս տնային կալանք և 1 մլն դրամ գրավ:

3. Բագրատ Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով:

4. Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

5. Աջափնյակում կրակոցների հետևանքով զոհվել է մեկ անձ, հիվանդանոց է տեղափոխվել 6 քաղաքացի: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

6. Պակիստանում ահաբեկչություն է տեղի ունեցել, 11 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել:

7. Իլոն Մասկը խոստացել է 10 տարվա ընթացքում Լուսնի վրա «ինքնազարգացող քաղաք» կառուցել:

20 Փետրվար, 2026 12:07
Վեր