Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի վերջնական բանաձևը Zarkerak - Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի վերջնական բանաձևը
Zarkerak Zarkerak - Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի վերջնական բանաձևը
Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի վերջնական բանաձևը

Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի վերջնական բանաձևը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի վերջնական բանաձևը։

Բանաձևն ընդունվել է միաձայն, այն սահմանում է ֆինանսական ամբողջականության և թափանցիկության սկզբունքները, որոնք կուղղորդեն Խորհրդի աշխատանքը։

Նիստի ավարտին Թրամփը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ ասել է. «Ես կարծում եմ, որ սա, թերևս, մեր կարիերայի ամենակարևոր օրերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Մենք կարգուկանոն կհաստատենք Գազայում, այն կդարձնենք հաջողակ, խաղաղ և անվտանգ։ Հնարավոր է՝ մենք ավելի հեռու գնանք և մեր ուշադրությունը կուղղենք աշխարհի թեժ կետերին. մենք կարող ենք դա բավականին հեշտությամբ կարգավորել։ Սա ուժեղ և փայլուն մարդկանց հիանալի խումբ է։ Մենք Գազան կդարձնենք հաջողության, անվտանգության և միասնության մոդել»:

19 Փետրվար, 2026 23:14
Վեր