ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Zarkerak - ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Zarkerak Zarkerak - ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

 

«Սպիտակի ոլորաններում, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։

19 Փետրվար, 2026 20:28
Վեր