Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ Zarkerak - Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ
Zarkerak Zarkerak - Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Վաշինգտոնում է: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից մյուս երկրների ԱԳ նախարարների հետ:

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Վաշինգտոնում կայացել է նախագահ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է հունվարի 22-ին, Դավոսում: Մինչև մեկնարկը Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հայաստանի վարչապետը նաև ոչ պաշտոնական շփում է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Նրանց զրույցին մասնակցել է Ղազախստանի նախագահը։ Փաշինյանը շփումներ է ունեցել նաև արտերկրի գործընկերների հետ:

Նիստը մեկնարկել է պատվիրակությունների լուսանկարման արարողությամբ, այնուհետև ԱՄՆ նախագահը հանդես է եկել ելույթով, ներկայացրել մասնակիցներին, վերհիշել Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում Թրամփի խոսքով՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը եկել են լավ համաձայնության:

19 Փետրվար, 2026 21:05
Վեր