Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը Zarkerak - Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը
Zarkerak Zarkerak - Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային օրվա՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը և ՀՀ կառավարության անունից շնորհավորական ուղերձ հղել, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

 

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստան-Ճապոնիա միջպետական հարաբերությունները զարգացել են բարեկամական ոգով՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համատեղ ջանքերով մեզ հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը, ընդլայնել տնտեսական համագործակցությունը և խորացնել կապերը կրթության և մշակույթի ոլորտներում»,-նշել է փոխվարչապետը:

 

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համատեղ ջանքեր պետք է գործադրվեն առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ՝ շեշտելով նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման կարևորությունը: Փոխվարչապետը նաև բարձր է գնահատել Ճապոնիայի կառուցողական մոտեցումն ու անաչառ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ 

19 Փետրվար, 2026 22:14
Վեր