Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:40-ի դրությամբ Zarkerak - Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:40-ի դրությամբ
Zarkerak Zarkerak - Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:40-ի դրությամբ
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:40-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:40-ի դրությամբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:

՛՛Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Սիսիանից մինչև Կապան և

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

11 Մարտ, 2026 19:45
Վեր