Մ23. Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ դառնալով Եվրոպայի առաջնության չեմպիոն Zarkerak - Մ23. Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ դառնալով Եվրոպայի առաջնության չեմպիոն
Zarkerak Zarkerak - Մ23. Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ դառնալով Եվրոպայի առաջնության չեմպիոն
Մ23. Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ դառնալով Եվրոպայի առաջնության չեմպիոն

Մ23. Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ դառնալով Եվրոպայի առաջնության չեմպիոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սերբիայի Զրենյանին քաղաքում անցկացվող Մ-23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) ոսկե մեդալ նվաճեց և չեմպիոն հռչակվեց։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Եզրափակիչում հայ ըմբիշը 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին։
Ի դեպ, նախորդ տարի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նույնպես Լևիկ Միքայելյանը հաղթել էր Ալլահվերդիևին ու չեմպիոն հռչակվել։ Հաշիվը նույնն էր` 2։1։

Նշենք, որ սա այս առաջնության առաջին ոսկե մեդալն է։ Երեկ Արման Հարությունյանը (57 կգ) և Դավիթ Մարգարյանը (70 կգ) բրոնզե մեդալներ էին վաստակել։
Հիշեցնենք` ազատ ոճի ըմբիշների պայքարը մեկնարկել է մարտի 9-ին, իսկ մարտի 13-ից մրցագորգում կլինեն հունահռոմեական ոճի ըմբիշները։

 

11 Մարտ, 2026 22:08
Վեր