Քննարկվել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակմանը վերաբերող համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Zarkerak - Քննարկվել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակմանը վերաբերող համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը
Zarkerak Zarkerak - Քննարկվել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակմանը վերաբերող համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը
Քննարկվել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակմանը վերաբերող համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Քննարկվել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակմանը վերաբերող համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի ապրիլի 4-ին գումարված հերթական նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը քննարկման է ներկայացրել ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը վավերացվել է 2023 թվականին եւ վերաբերում է ոչ ռեզիդենտ անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակմանը: Այն միջազգային հարկային թափանցիկության բարձրագույն ստանդարտներից է, որի կիրառմամբ երկրները փոխադարձաբար տրամադրում են տվյալներ իրենց ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ:

ՊԵԿ փոխնախագահի տեղեկացմամբ Հայաստանը միացել է նախաձեռնությանը՝ դառնալով հարկային թափանցիկության գլոբալ համակարգի մասնակից: Անցած տարվա տվյալներով տեղեկատվության ավտոմատ փոխանակում իրականացվել է արդեն 47 երկրի հետ: Փոխանակումն իրականացվում է փոխադարձության սկզբունքով. Հայաստանը տրամադրում է տվյալներ գործընկեր երկրների ռեզիդենտների վերաբերյալ եւ ստանում տեղեկատվություն Հայաստանի ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը:

Ներկայացված փոփոխությունները, ըստ զեկուցողի, կրում են հիմնականում տեխնիկական բնույթ եւ պայմանավորված են համաձայնագրի կիրառման ընթացքում ի հայտ եկած գործնական հարցերով: Մասնավորապես, նախատեսվում են հստակեցումներ, ինչպես նաեւ վերահսկող անձանց տեսակների տարանջատում, հաշիվների կարգավիճակների հստակեցում:

Փոփոխություններով նախատեսվում է նաեւ ընդլայնել փոխանակվող տեղեկատվության շրջանակը՝ ներառելով ինքնահայտարարագրման առկայության վերաբերյալ տվյալներ, ներդրումային կազմակերպությունների եւ դրանց մասնակիցների կառուցվածքի մասին տեղեկություններ: Այդ թվում՝ կփոխանակվեն տվյալներ ուղղակի բաժնետերերի, ուղղակի շահառուների եւ այլ կառուցվածքային ձեւաչափերով գործող կազմակերպությունների վերաբերյալ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել համակարգի առավել արդյունավետ կիրարկում եւ համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

14 Ապրիլ, 2026 14:23
Վեր