Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ձայնագրությունները լսել եմ, լսել եմ, որ այդ կանանցից առնվազն մեկը ինչ-որ մի կնոջ կամ տղամարդու հետ խոսում է հեռուստացույց նվիրելու կամ հեռուստացույցի փոխարեն գումար տալու մասին, ինչը հակաօրինական է ընտրական շրջանում, ով էլ նման բան անի, պետք է համապատասխան քրեաիրավական գնահատական ստանա դա»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանը նաև նկատեց. «Սա ուղղակի ես չգիտեմ՝ ինչ աստիճանի խայտառակություն է, որ իրենց ուժեղ հռչակած ձյաձյաները նորածին երեխա ունեցող կանանց են ներգրավում այդ ընտրատասովկայի գործերում, նրանց միջոցով են փորձում այդ կեղտոտ գործն առաջ տանել: Իրավապահ համակարգը տեսնում է օրենքի խախտում ու պարտավոր է գնալ դրա հետևից, ուրիշ բան, որ այդ մարդիկ թաքնվում են նորածին երեխաներ ունեցող կանանց թիկունքում: Դա ուղղակի վախկոտ, տմարդի, թուլակամ մարդու արարք է: Խի այդ ուժեղ տղերքը չեն անում, օրինակ՝ կալուգացի Սամոն ինչու անձամբ այդ տասովկի գործերը չի անում, իր եղբայրը, եղբոր տղան, որ այդ նորածին ունեցող կանանց փուռը տան»:


