Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե ուզում եք՝ հանեմ վերջին 20 տարում եվրոպական գազի գնման գները: Գերմանիան, որն ավելի երկար պայմանագրեր է կնքում, նրա գինը 150-220 է, վերջին տարիներին եղել են մինչև 300 դոլար կամ եվրո, Իտալիան մի քիչ ավելի է ձեռք բերել: Իհարկե, սրված պահերին բարձրանում է, բայց միջինացված գոյություն ունի տարվա կամ տասը տարվա կտրվածքով: Աշխարհում նման կարգ կա, երբ դու ավելի երկար պայմանագրեր ես կնքում, ավելի ցածր գնով են տրամադրում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ կապված հայտարարություններին՝ Սուքիասյանը նշեց. «ՌԴ նախագահն ասաց՝ մենք շատ երկար ժամանակ եվրոպական կառույցների հետ բանակցում էինք և նրանք մնացին իրենց դիրքերում, չստացվեց, դա նշանակում է, որ այդ փորձը համաշխարհային հարթակներում կանոնակարգվելուց հետո, որը կերազեմ, որ լինի, հնարավոր է, որ այդ նույն գործընթացը սկսվի: ՌԴ նախագահը շատ ճիշտ ասաց, որ երկար ժամանակ ամեն ինչ արել են, որպեսզի ստացվի այդ միավորումը կամ մերձեցումը, չի ստացվել: Կարծում եմ հիմա և՛ էներգետիկ ճգնաժամի արդյունքում, և՛ ՆԱՏՕ-ում եղած մտքերի, փոխհարաբերությունների արդյունքում հնարավոր է Ռուսաստանը մի այլ կարգի հնարավորություններ, իր համար որոշակի ավելի նոր հարաբերություններ ստեղծի: Երկընտրանք գոյություն չունի, ես խոսեցի գազի մասով, կարող է 20-30 դոլար սխալվեմ, ՀՀ հասնում է (ամբողջ «Գազպրոմ»-ը լավ գիտենք ինչ-ինչ պատճառերով դարձել է ՌԴ-ի սեփականությունը) մոտավորապես մինչև 400 դոլարին համարժեք դրամ, կամ 380, դա նշանակում է, որ մենք նույնպես գործիք ենք, որ այդ գազն անխափան տասնյակ տարիներ օգտագործում ենք և այլընտրանքի մասին չենք մտածում, որովհետև ԵԱՏՄ-ի անդամ ենք: ԵԱՏՄ-ն շատ լավ հարթակ է, բայց իհարկե հիմա ՀՀ-ի տնտեսության ամբողջ մոդեռնիզացիայի, ժամանակակից տեխնոլոգիաների ներկրման արդյունքում հնարավոր է ՀՀ-ի ապրանքատեսակների մեծ մասը Եվրոպայի տարբեր հարթակներում նույնպես իրացվի: ԵԱՏՄ-ն ունի կանոնակարգ, դա ոչ ոք չի խախտել»:
Անդրադառնալով հայ գործարարների ՌԴ-ում ունեցած խնդիրներին՝ Սուքիասյանը նկատեց. «Ինչ-որ խնդիրներ լինում են, ինչու ենք ասում, որ իրավական գործընթացները պետք է կրեն իրավական գործիքների արդյունք, եթե ՀՀ-ից ինչ-որ մի գործարար չհամապատասխանող ապրանքներ է արտահանել, դա շատ մեծ վնաս է և՛ երկրի իմիջի, և՛ տվյալ կազմակերպության համար: Չգիտեմ՝ տեխնոլոգիայի բացակայության արդյունքում է եղել, թե անփութություն է եղել, որոշումը ՌԴ-ում իհարկե, քաղաքական է, բայց վերջին հաշվով մենք էլ պետք է մի օրինակ վերցնենք, մերոնք էլ տանեն լաբորատորիա: Մինչև անգամ վարդերը Նյու Յորք են գնում: Այն գործընթացը, որը պետք է սկսվի և այլ շուկաներում, որտեղ առավել խիստ պահանջներ կան և որտեղ ախպերական պայմանավորվածություններ չի ձեռք բերվում, այլ միայն ինստիտուցիոնալ որակի և մնացած ինստիտուտների համապատասխան արտոնագրերի, լիցենզիաների արդյունքում է կատարվում, պետք է անպայման մտնենք այդ դաշտ»:


