Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարծում եմ՝ դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք 30 տարի բոլորս լսել ենք: Փոքր բիզնեսն այն ճանապարհն է, որը մեծ բիզնեսը սկսում է, 2000-ական թվականներին ես եմ օրենքի հեղինակներից մեկը եղել՝ պարզեցված հարկ կար, դրանով ասացինք՝ փոքրիկ խանութները, արտադրությունները, որպեսզի անձեռնամխելի լինեն, որովհետև խոշորներն ինչ-որ մի ձև ճնշում էին գործադրում»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի այն հայտարարությանը, թե փոքր բիզնեսին հարկերից կազատեն՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանի խոսքով՝ երբ ցանկացած գործունեություն չի հարկվում, դա նշանակում է, որ ինքը ստվերի ճանապարհ է բացում. «Եթե փոքրն առանց հարկ աշխատի, արդեն իր ընկերոջը, որը փոքրից մեծացել է, նրան խանգարելու է, որ նա ավելի չմեծանա, որովհետև չի կարող մի դաշտում մեկը հարկ վճարի, մյուսը՝ ոչ, դա անհնար բան է, այդպիսի էկոնոմիկա գոյություն չունի: ՀՀ այս իշխանությունների աջակցության արդյունքում բավականին շատ սարքավորումներ են ներկրվել ՀՀ, որոնք մրցունակ են և դրանցից դուրս եկած արդյունքը բավականին մրցունակ է: Մի խնդիր գոյություն ունի, որ մերոնք պետք է համախմբվեն լուծեն, Եվրոպայում այնպիսի համակարգված իրացման համակարգեր են ստեղծված, որ ասում են՝ ձեր հայկական ծավալները տարբեր պիտակներով չենք կարողանալու մեր սպառողին հասցնենք, որովհետև այնքան մեծ է պահանջարկն ու ծավալը, եթե դուք տաք, կարող է 10 կամ 20 սուպերմարկետի կարողանանք ապահովել, դրա համար նախկինում մինչև անգամ առաջարկ էին արել, որ թեկուզ հայկական բոլոր արտադրանքների վրա ինչ-որ մի չափ լինի, որը բոլորինը նույնը լինի»:


