Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իմ որոշումն է եղել, քաղաքական թիմից ոչ մեկի հետ չեմ քննարկել, Նիկոլ Փաշինյանի հետ էլ չեմ քննարկել: Համարում եմ, որ ավելորդ տեղն եմ ժամանակս ծախսում: Ես մի մանդատ ունեի, մի կոճակ, ես ասում եմ՝ իշխանությունը չլինի հարուստ մարդկանց»,- լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով առաջիկա ընտրություններին պատգամավորի թեկնածու չառաջադրվելուն, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանի խոսքով՝ տնտեսվարողի գիտակցությունը, բիզնեսմենի գիտակցությունը և պետական համակարգի կառավարումը տարբեր բաներ են. «Դու պետք է շատ լավ բիզնեսը հասկանաս՝ որպես կառավարիչ, բայց պետք է այլ սկզբունքներից կառավարես երկիրը՝ որպես պետական գործիչ: Երբ մասնավորն է գալիս, ինքը պետական ինստիտուտների դերը, նշանակությունը, խստությունը, բյուրոկրատիայի աստիճանը չի գիտակցում, որովհետև մասնավորը որոշումներ է կայացնում, ինքն է կորցնում, իսկ պետությունն այդպես չի կարող, որովհետև պետությունը բոլորինն է: Լավ կլինի, որ մասնավորին ճիշտ գնահատեն, բայց պետական կառավարման մասնագետ լինեն»:


