Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես այդ մանդատը կանվանեի խաղաղության մանդատ: Եկեք ի վերջո խոստովանանք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր: Մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ և ժողովուրդն այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել է ուրիշ օրակարգ: Մենք հենց ժողովրդից սերող քաղաքական մեծամասնություն ենք, պորտալարով կապված ենք ժողովրդի հետ և չենք կարող այդ պատգամը չլսել»,-ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ իրենց կարգախոսն է՝ տեր կանգնիր խաղաղությանը. «Ժողովուրդը պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի և ի կատարում հանձնի ՔՊ-ին: Երբ կա խաղաղություն՝ թոշակն էլ կա, առողջության ապահովագրությունն էլ կա, պողպատե մանդատն էլ կա: Երբ էսկալացիոն տրամաբանություններ կան, այնուամենայնիվ առաջին, երկրորդ, երրորդ օրակարգում այդ հարցերն են, մյուս հարցերի կարևորությունը խամրում է: Խաղաղությունն ամեն ինչ է և խաղաղությունը սովորական դարձնելու մանդատն է մանդատ, որ մենք հաջորդ հնգամյա շրջանում սկզբի հավածում գործողություններ կունենանք անելու, պետք է 2027-28 թվականների կեսերին խաղաղությունը լինի այնքան սովորական, ինչքան իրենով այլևս ոչ մեկին չզարմացնես: Առաջիկա մանդատը պետք է լինի խաղաղությունը սովորական դարձնելու մանդատը և խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելու մանդատը»:


