Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է արտահանվել Zarkerak - Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է արտահանվել
Zarkerak Zarkerak - Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է արտահանվել
Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է արտահանվել

Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է արտահանվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանք՝ այդ մասին հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պետական ​​մաքսային կոմիտեին։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757,000 դոլարի արտադրանք։ Այդ գումարից 1,537,000 դոլարը գրանցվել է մարտին։

Հայաստան արտահանման եկամուտները կազմում են Ադրբեջանի արտահանման ընդհանուր եկամուտների 0.1%-ը։ 

Աղբյուրները չեն նշել, թե կոնկրետ ինչ ապրանք է ներմուծվել Հայաստանից: Սակայն անցած տարեվերջին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Ադրբեջանից հետաքրքրություն կա Հայաստանից ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք ներմուծելու հարցում:

16 Ապրիլ, 2026 12:12
Վեր