«200 տվիմ՝ մարդ ա 100». ընտրակաշառքի դեպքով «Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություն է հրապարակվել Zarkerak - «200 տվիմ՝ մարդ ա 100». ընտրակաշառքի դեպքով «Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություն է հրապարակվել
Zarkerak Zarkerak - «200 տվիմ՝ մարդ ա 100». ընտրակաշառքի դեպքով «Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություն է հրապարակվել
«200 տվիմ՝ մարդ ա 100». ընտրակաշառքի դեպքով «Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություն է հրապարակվել

«200 տվիմ՝ մարդ ա 100». ընտրակաշառքի դեպքով «Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություն է հրապարակվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

16 Ապրիլ, 2026 14:56
Վեր