Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները Zarkerak - Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները
Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ. ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։

Կարևորվել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ. նախարարներն ընդգծել են տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման հարցում հետաքրքրվածությունն ու ընձեռնվող առավելությունները:

16 Ապրիլ, 2026 15:28
Վեր