Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գալ ժողովրդին ասել շուն-շանգյալ, ժեխ, բոշա, հետո սկսել ապացուցել ակնհայտ բաներ ու հետո գնալ հաղթահարել շեմը, իմ քաղաքական զգացողությունը թույլ է տալիս, որ ես պնդեմ, որ եթե մենք այս պատկերն առավել բացված ներկայացնենք, մենք իրոք հաղթահարելու ենք նախկին-ներկա բանավեճը»,-ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հարցրեց, թե ընդդիմությունը վերջին անգամ երբ է եղել այն դպրոցներում, որ ասում են՝ փակում են. «Իրենց պետք է, որ մեր երեխեքն այդ դպրոցներում անցկացնեն տասը տարի, որ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում շալվար ունենալու հնարավորությունից զուրկ լինեն, որ արդյունքում այդ երեխաների շալվար ունենալու հույսն իրենց վրա լինի, որ վերջում էլ մի հատ «ատնառազվի» շալվար շպրտեն այդ երեխաների երեսին, հետևից ասեն՝ արա, այ բոշեք, այ լնգուլավազներ: Այդ այսպես կոչված ավերակներն իրենց պետք է, որովհետև այդ դպրոցից դուրս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարա լինի, որ իրենց բրիգադներում Կալուգաներում և տարբեր տեղերում ավտոների վագոնների տակ քնի, ամիսներով չլողանա, բա այդ երեխեքը գիտեք ինչու են «սպարտիվկաներով», որովհետև տարել եք աշխատացնելու և հետ եք ուղարկել այդ «սպարտիվկայով», որ գնան օտար երկրներում ձեզ ծառայեն, մի բառ ռուսերեն չիմանան, որ ձեր կառուցած ստրկությունից ազատվելու հնարավորություն չունենան, որ վերջում էլ նրանց ասեք՝ շուն ու շանգյալ և ժեխ: Մեր կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան, դուք շանս չունեք»:
Փաշինյանը նաև նշեց. «Սերունդը ցեխերի մեջ է մեծացել, բա դուք պետք է ցեխերի մեջ երեխեքին պահեք ու մեծացնեք, որ վերջում հնարավորություն ունենաք ասել՝ շուն ու շանգյալ, որովհետև այն երեխքեը, որն այսօրվա մեր կառուցած մանկապարտեզ ու դպրոց են մտնում, այդ դպրոցից դուրս եկող երեխեքի հանրությունում դուք շանս չունեք, դուք բացի շուն ու շանգյալից ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարող ունենալ, դուք ընդհանրապես ով եք: Ես պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցություններին եմ ասում, պլյուս սրբապիղծ կտրիճներին՝ դուք ինչ եք ձեզնից ներկայացնում»:


