Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը Zarkerak - Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

 

 

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:

 

Ընդգծվել է Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ: Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար:

 

 

Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո, և պայմանավորվել են շարունակել այդ շփումները:

 

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար:

 

17 Ապրիլ, 2026 13:00
Վեր